268 դիտում, 2020.07.10 13:58

Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական. պաշտպան

Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական. պաշտպան

Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական, հիվանդությունները վատանում և ավելանում են։ Այս մասին Aysor.am-ին հայտնել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը տեղեկացնելով, որ Հայաստանում Գրիգորյանի հիվանդությունների բուժումն ապահովելն անհնար է։

«Այս պահին ընթանում են իրավական գործընթացներ Առողջապահության նախարարության հետ՝ Մանվել Գրիգորյանին տեղափոխելու Ֆրանսիա, որտեղ վերջինս ժամանակին վիրահատվել է»,- ասել է Գրիգորյանի պաշտպանը։ 

Բաղդասարյանը հույս է հայտնել, որ Առողջապահության նախարարությունը հնարավորինս անհապաղ կկատարի իր վրա դրված լիազորությունները։

կիսվել նյութով -