434 դիտում, 2020.07.10 13:34

Ռուսաստանում՝ վերջին 24 ժամում, կորոնավիրուսի 6635 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում՝ վերջին 24 ժամում, կորոնավիրուսի 6635 նոր դեպք է գրանցվել

Մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 6635 դեպք, նրանց 25,2 տոկոսը ախտանշաններ չունի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է РИА Новости-ն։

Մեկ օրում ապաքինվել է 7752 վարակակիր, մահացել է 174-ը։

Վարակվածների ամենամեծ թիվը շարունակում է մնալ մայրաքաղաքում (+ 637 դեպք), երկրորդ տեղում  Սանկտ Պետերբուրգն է (+300), որին հաջորդում են Սվերդլովսկի մարզը (+275), Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը (+ 263), Ալթայի տարածաշրջանը (+ 240) եւ Նիժնի Նովգորոդի տարածաշրջանը (+ 219):

 

կիսվել նյութով -