կարևոր
1773 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-10 13:11

Աֆղանստանից Վրաստան վերադարձած 28 վրաց խաղաղապահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Աֆղանստանից Վրաստան վերադարձած 28 վրաց խաղաղապահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հատուկ չվերթով Աֆղանստանից Թբիլիսի է տեղափոխվել 28 վրաց զինվորական, որոնց մոտ կորոնավիրուսային վարակ է հաստատվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ վրաստանյան լրատվամիջոցների` նրանք «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելության մասնակիցներ են:

Բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների: Նրանք բուժում են ստանալու Գորիի զինվորական հոսպիտալում: Մնացած զինվորականները վերադառնալուց հետո 14 օր պարտադիր կարանտին կանցնեն:

ՆԱՏՕ-ի`«Վճռական աջակցություն» (Resolute Support) ոչ ռազմական առաքելությունն Աֆղանստանում 2015 թվականից է, ըստ երկկողմ համաձայնության`  երկրում ավելի քան 13 հազար զինվորական է, որոնց գործառույթներում աֆղանական զինվորների ուսուցումն ու խորհրդատվություններն են: