276 դիտում, 2020.07.10 12:31

Դանակահարություն՝ Երևանում. 45-ամյա տղամարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Դանակահարություն՝ Երևանում. 45-ամյա տղամարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արագածի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պ-ն է։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արսեն Պ-ն դանակահարվել է հիվանդանոց բերվելուց մոտ 20 րոպե առաջ՝ իրենց շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից։ Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

կիսվել նյութով -