300 դիտում, 2020.07.10 12:54

ԱՀԿ-ում կարծում են, որ դիմակը կարող է նորաձեւ աքսեսուար դառնալ

ԱՀԿ-ում կարծում են, որ դիմակը կարող է նորաձեւ աքսեսուար դառնալ

Դիմակը կարող է նորաձև աքսեսուար դառնալ, սակայն այն պետք է անպայման եռաշերտ լինի, իսկ կտորե դիմակը պետք է լվանալ ամեն օր 60 աստիճանի ջերմաստիճանում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Պետք է այնպես անել, որ դիմակները բոլորին հասանելի լինեն։ Պետք է գտնել մի ճանապարհ, որ բոլոր մարդիկ կրեն դիմակ։ Ես նույնիսկ դեմ չեմ, որ դիմակ դառնա նորաձեւ մանրուք։ Ես հասկանում եմ, շոգ է և անհարմար է դիմակ կրելը։ Պարզապես պետք է վարժվել դրան», - ասել է Վույնովիչը՝ խոսելով կորոնավիրուսի համաճարակի ֆոնին իրականացվող միջոցառումների մասին։

Նա նաեւ հիշեցրել է, որ պետք է միշտ լվանալ ձեռքերը, իսկ հասարակական վայրերերը պետք է ախտահանվեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19-ը կորոնավիրուսային վարակի բռնկում է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում վարակի ավելի քան 11,8 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 545 հազար մարդ մահացել է:

կիսվել նյութով -