01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Դիմակը կարող է նորաձև աքսեսուար դառնալ, սակայն այն պետք է անպայման եռաշերտ լինի, իսկ կտորե դիմակը պետք է լվանալ ամեն օր 60 աստիճանի ջերմաստիճանում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Պետք է այնպես անել, որ դիմակները բոլորին հասանելի լինեն։ Պետք է գտնել մի ճանապարհ, որ բոլոր մարդիկ կրեն դիմակ։ Ես նույնիսկ դեմ չեմ, որ դիմակ դառնա նորաձեւ մանրուք։ Ես հասկանում եմ, շոգ է և անհարմար է դիմակ կրելը։ Պարզապես պետք է վարժվել դրան», - ասել է Վույնովիչը՝ խոսելով կորոնավիրուսի համաճարակի ֆոնին իրականացվող միջոցառումների մասին։
Նա նաեւ հիշեցրել է, որ պետք է միշտ լվանալ ձեռքերը, իսկ հասարակական վայրերերը պետք է ախտահանվեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19-ը կորոնավիրուսային վարակի բռնկում է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում վարակի ավելի քան 11,8 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 545 հազար մարդ մահացել է: