466 դիտում, 2020.07.10 12:08

Իտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիների մուտքը

Իտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիների մուտքը

Իտալիան արգելել է Հայաստանի եւ եւս 12 երկրների քաղաքացիների մուտքը երկիր: Պատճառն այդ պետություններում կորոնավիրուսի տարածման արագ տեմպերն են: Հայաստանից բացի ցանկում ընդգրկված են նաեւ Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն եւ Դոմինիկյան Հանրապետությունը:

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հայտնել է, որ արգելքը տարածվում է նաեւ այլ պետությունների այն քաղաքացիների վրա, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են ցանկում ընդգրկված 13 երկրներից որեւէ մեկում: Եվրամիությունից դուրս այլ պետությունների քաղաքացիները կարող են մեկնել Իտալիա, բայց պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն:

Նշենք, որ առանց այդ էլ Հայաստանի քաղաքացիներն Իտալիա մուտք գործել չէին կարող, քանի որ մեր երկիրը դուրս էր մնացել Եվրամիության անդամ երկրներ մուտքի թույլտվություն ունեցող երկրների ցանկից:

կիսվել նյութով -