520 դիտում, 2020.07.10 12:21

Թրամփը մեկնաբանել է նախագահի պաշտոնում ռեփեր Քանյե Ուեսթի առաջադրումը

Թրամփը մեկնաբանել է նախագահի պաշտոնում ռեփեր Քանյե Ուեսթի առաջադրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի՝ նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու որոշումը։ Այս մասին Թրամփը ասել է Fox News-ի եթերում։

«Նա և իր կինը միշտ եղել է և միշտ կլինի մեր կողքին», նաև Ուեսթին անվանել է լավ տղա, սակայն ևս մեկ անգամ ընդգծել, որ վերջիվերջո նա հավանաբար կաջակցի հանրապետականներին։

Հիշեցնենք՝ օրերս Ուեսթը հայտնել էր, որ կառաջադրեր իր թեկնածությունը հանրապետականների կողմից, եթե կուսակցությունն արդեն ներկայացված չլիներ Թրամփի կողմից։