236 դիտում, 2020.07.10 11:34

Վրաստանում խստացրել են բնությանը վնասելու համար սահմանված պատիժը

Վրաստանում խստացրել են բնությանը վնասելու համար սահմանված պատիժը

Վրաստանում շրջակա միջավայրին վնաս հասցրած անձը պարտավոր կլինի իր միջոցներով վերացնել վնասի հետևանքները, գրում է Aliq.ge-ն։

Կառավարությունը հաստատել է «Բնապահպանության  պատասխանատվության մասին» օրինագիծը, ըստ որի` Վրաստանում գործող բոլոր ձեռնարկությունները պարտավոր են կրճատել ու վերացնել շրջակա միջավայրին հասցվող վնասը:

Նոր մեխանիզմը ոչ միայն գումարների տեսքով վնասի փոխհատուցում է ենթադրում, այլև  նախատեսում է վնասի կրճատման միջոցառումներ: Փոխհատուցման համար վճարված գումարն ուղղվում է պետբյուջե. հատուկ ստեղծված հաշվի վրա հավաքված գումարը ծախսվելու է տուժած  բնության վերականգման համար:

Բացի այդ, մեծ տուգանքներ են նշանակված այն ձեռնարկությունների համար, որոնք աղտոտում են մթնոլորտը վնասակար նյութերով:

կիսվել նյութով -