314 դիտում, 2020.07.10 11:07

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է հինգով եւ հասել 973-ի, ապաքինվել է եւս երկու մարդ: Այդ մասին հաղորդվում Է «ՌԻԱ Նովոստին»:

«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 973 է, ապաքինվել է 846 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 15»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կարանտինի ռեժիմի մեջ է գտնվում 4 հազար 851 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո է 231 պացիենտ:

Արտասահմանյան երկրներից բուժման համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 28-ով ավելացել է, նրանք բոլորը զինծառայողներ են, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակիցներ:

կիսվել նյութով -