11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա վերջին տարիներին առավել հայտնի էր, որպես ՏՏ մասնագետ, սակայն նրա դերը փոքր չի եղել նաեւ Արցախյան ազատամարտում:
Շարժման առաջին օրերից պահանջել է Արցախյան պահանջատիրության մեջ ընդգրկել Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը։ Վարդանյանն ակտիվ դերակատարություն է ունեցել 1990 թվականի գերագույն խորհրդի ընտրույթուններում, ապահովելով այդ շրջանների ներկայացուցիչների ընտրությունը: Վարդանյանը մեծ ներդրում է ունեցել Արցախի հետ տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի ամրապնդման եւ Արցախի հատակպես հարավային շրջանների տնտեսական հզորացման ուղղությամբ։
Կարեն Վարդանյանի մահվան մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով Վարդանյանը մեծ ավանդ է թողել տեխնոլոգիական ոլորտում՝ Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես եւ տասնյակ այլ նախագծեր, որոնց զարգացման ռազմավարական ծրագրերը ամբողջական չէին լինի առանց նրա ներդրած հսկայական ջանքերի: Նշենք, որ Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտի հեղինակ է: