334 դիտում, 2020.07.10 10:24

Բողոքի ցույցեր՝ Սերբիայում․ պատճառը առաջիկա հանգստյան օրերին պարետային ժամ սահմանելու կառավարության ծրագրերն էին

Բողոքի ցույցեր՝ Սերբիայում․ պատճառը առաջիկա հանգստյան օրերին պարետային ժամ սահմանելու կառավարության ծրագրերն էին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում երեկ երեկոյան կրկին բողոքի ցույցեր էին: Սակայն ի տարբերություն նախորդ երկու գիշերների՝ այս անգամ ակցիան խաղաղ էր, բախումներ չեն գրանցվել:

Այս բողոքի պատճառը առաջիկա հանգստյան օրերին պարետային ժամ սահմանելու կառավարության ծրագրերն էին՝ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար: Սակայն բազմահազարանոց ցույցերից հետո՝ իշխանությունները տեղի են տվել: Պարետային ժամի փոխարեն՝ կկրճատվեն սրճարանների եւ խանութների աշխատանքային ժամերը:

կիսվել նյութով -