286 դիտում, 2020.07.10 10:12

Աճուրդի են դուրս եկել. «ՎիվաՍելլ»-ը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը վաճառել. «Ժամանակ»

Աճուրդի են դուրս եկել. «ՎիվաՍելլ»-ը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը վաճառել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կապի ու հեռահաղորդակցության ոլորտում բավական լուրջ զարգացումներ են։ «Յուքոմ»-«Բիլայն»-«Թիմ» վաճառքի գործարքը դեռ գլուխ չեկած, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ՎիվաՍելլ» ընկերությունը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը հանել վաճառքի։

Մեզ հասած տեղեկություններով՝ երկու շաբաթից արդեն կհայտարարվի վաճառքի մասին։ Մինչ այս, սակայն, ցանկություն է եղել փակ վաճառք իրականացնել, սակայն ընկերության վաճառքով հետաքրքրվողներ չեն եղել։ Որոշ հետաքրքրություն եղել է Կատարում, սակայն դրանով սահմանափակվել են։ Դրանից հետո որոշում է կայացվել ընկերության վաճառքի մասին տեղեկատվությունը դարձնել հրապարակային։ Հնարավոր գնորդների մասին այս պահին ոչինչ հայտնի չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

կիսվել նյութով -