376 դիտում, 2020.07.10 10:05

Տոկիոն հայտնաբերված դեպքերի թվի աճի նոր ռեկորդ է սահմանել

Տոկիոն հայտնաբերված դեպքերի թվի աճի նոր ռեկորդ է սահմանել

Անցած օրը Տոկիոյում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 նոր դեպք: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել են մայրաքաղաքի իշխանությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսով Տոկիոն սահմանել է հայտնաբերված դեպքերի թվի աճի նոր ռեկորդ: Նախորդ ռեկորդային նշագծին մայրաքաղաքը հասել էր հուլիսի 9-ին, երբ մեկ օրում Տոկիոյում արձանագրվել էր վարակման 224 դեպք: Տոկիոյում նոր վարակումների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց, որոնք գիշերային ակտիվ կյանք են վարում:

Ճապոնիայում կորոնավիրուսով ախտահարման ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 21 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում է 995: Երկրում առողջացել է շուրջ 18 հազար մարդ: 36 հիվանդ մնում է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։

կիսվել նյութով -