23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Անցած օրը Տոկիոյում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 նոր դեպք: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել են մայրաքաղաքի իշխանությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով Տոկիոն սահմանել է հայտնաբերված դեպքերի թվի աճի նոր ռեկորդ: Նախորդ ռեկորդային նշագծին մայրաքաղաքը հասել էր հուլիսի 9-ին, երբ մեկ օրում Տոկիոյում արձանագրվել էր վարակման 224 դեպք: Տոկիոյում նոր վարակումների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց, որոնք գիշերային ակտիվ կյանք են վարում:
Ճապոնիայում կորոնավիրուսով ախտահարման ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 21 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում է 995: Երկրում առողջացել է շուրջ 18 հազար մարդ: 36 հիվանդ մնում է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։