270 դիտում, 2020.07.10 09:46

Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլի»-ի հետ

Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլի»-ի հետ

Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կշարունակի աշխատանքն ակումբում:

Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլի»-ի հետ մինչև 2023 թվականը: Գազուտոն նեապոլիտանական ակումբի մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականին:

Նրա ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Բայց թիմի ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը իտալացի մասնագետի հետ: Նոր պայմանագիրն ակումբի և մարզչի միջև կկնքվի գալիք շաբաթվա ընթացքում:

կիսվել նյութով -