352 դիտում, 2020.07.10 09:12

Այսօր հուլիսի 10-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հուլիսի 10-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հուլիսի 10, տարվա 191-րդ (նահանջ տարիներին՝ 192-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 174 օր։

1836 թ. – մահացել է Անդրե Մարի Ամպերը, ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, նրա պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը (ծն. 1755 թ.):

1878 թ. – Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ օգտագործեց: Մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր:

1890 թ. – Վայոմինգը դարձավ ԱՄՆ-ի 44-րդ նահանգը:

1915 թ. – սկսվեց Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորած:

1943 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ:

1967 թ․ – ծնվել է Ժիրայր Սեֆիլյանը, հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ։

1996 թ. – մահացել է Ալեք Մանուկյանը, հայ հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1901 թ.):

2012 թ. – թողարկվեց ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը` Harakiri-ն:

կիսվել նյութով -