264 դիտում, 2020.07.09 23:59

ԱՀԿ-ն նոր զեկույց է ներկայացրել կորոնավիրուսի՝ մի մարդուց մյուսին փոխանցման վերաբերյալ

ԱՀԿ-ն նոր զեկույց է ներկայացրել կորոնավիրուսի՝ մի մարդուց մյուսին փոխանցման վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է նոր գիտական զեկույց, որը մանրամասնորեն նկարագրում է, թե ինչպես կարող է կորոնավիրուսը փոխանցվել մեկ մարդուց մյուսին: Այս մասին հաղորդում է CNN-ը։

Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչ այժմ մնում են չբացահայտված հարցեր, որոնք վերաբերում են օդակաթիլային ճանապարհով վիրուսի փոխանցմանը եւ տարածմանը:

Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի տվյալներով, կորոնավիրուսի փոխանցումը՝ օդակաթիլային եղանակով տեղի է ունենում վարակված մարդկանց հետ անմիջական և ոչ անմիջական շփման պարագայում, օրինակ երբ վարակված անձը հազում է, փռշտում է, խոսում կամ երգում է: Վարակվածների շնչառական կաթիլները կարող են մնալ նաև առարկաների մակերեսներին:

կիսվել նյութով -