346 դիտում, 2020.07.09 23:20

Ստուգվել են 3-րդ զորամիավորման զորամասի զինծառայողների կրակի վարման հմտությունները

Ստուգվել են 3-րդ զորամիավորման զորամասի զինծառայողների կրակի վարման հմտությունները

Հաստիքային զենքի տիրապետման և մարտական տարբեր իրավիճակներում կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 8-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, անվրեպ խոցել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները։

կիսվել նյութով -