12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հաստիքային զենքի տիրապետման և մարտական տարբեր իրավիճակներում կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 8-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, անվրեպ խոցել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները։