06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը Սիրիայի ապագայի հետ կապված: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հարյուրամյակներ շարունակ Սիրիան եղել է մի երկիր, որտեղ տարբեր էթնիկական և կրոնական խմբերը խաղաղ գոյակցություն են ունեցել և ապահով ապրել: Սա, հավանաբար, Սիրիայի այցեքարտն էր: Իհարկե, սա չի կարող հարգանք չառաջացնել, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք համոզված ենք, որ նման պատմական ավանդույթները պետք է ամբողջությամբ պահպանվեն և շարունակվեն: Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի քրդերը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն են: Ելնելով այս սկզբունքային դիրքից՝ Մոսկվան աջակցում է երկխոսությանը, որը շարունակվում է քրդերի և Դամասկոսի միջև՝ իրենց ընդհանուր հայրենիքի հետագա զարգացման վերաբերյալ»,- ասել է Զախարովան: