16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ucom ընկերության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ մասամբ վերականգնվել են մատուցվող որոշ ծառայությունների բնականոն աշխատանքը և այս պահին ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են․
«Սիրելի՛ բաժանորդներ,
Այս պահին ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են, որոնց մեջ ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա մեր գործընկերները։
Հայտնում ենք, որ շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել է։
Զանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքն այս խոշոր վթարի պատճառով նույնպես խափանված է եղել, այս պահին վերականգնվել է, սակայն հարյուր հազարավոր զանգերի պատճառով գործում է գերբեռնված ռեժիմով, և Ձեր հարցումների պատասխաններն օբյեկտիվ պատճառներով կարող են ուշանալ:
Հավելենք, որ այս ընթացքում հնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը և խոստանում պարբերաբար կիսվել տեղեկատվությամբ:
Շնորհակալ ենք, որ անկախ ամեն ինչից սատարում եք մեզ՝ խոսքով, գործով, խորհուրդով և ակտիվ աջակցությամբ։ Մենք անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։ Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը»: