04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով ոստիկանների կողմից բերման ենթարկվելուն։ Այս առիթով Բաբայանը գրել է․
«Նիկոլ Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է:
Դուք ստախոս եք: Եթե դա լիներ կարևոր, ապա դիմակ կրելը կլիներ առաջնային խնդիր: Իսկ այն բացահայտ փաստը, որ դիմակ կրող մարդուց ոստիկանությունը պահանջում է անձնագիր և չունենալու դեպքում բերման է ենթարկում ոստիկանություն, վարակի տարածում իրականացնելու վառ օրինակ է:
Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը:
Դուք ոստիկանների վրա պահանջ եք դրել, որ յուրաքանչյուրն օրական առնվազն 10 տուգանք պիտի բերի»: