402 դիտում, 2020.07.09 22:12

Moderna-ն կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու համաձայնագիր է կնքել

Moderna-ն կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու համաձայնագիր է կնքել

Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունն ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Moderna-ն առաջին ընկերությունն է ԱՄՆ-ում, որ մարդկանց վրա պատվաստանյութ է փորձարկել: Ընկերությունը մտադիր է այս ամիս սկսել  նմուշի փորձարկումները:

Ավելի վաղ ընկերությունն արտադրության ծավալի մեծացման մասին համաձայնագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ, ինչպես նաև 10-ամյա համագործակցության պայմանագիր՝ շվեյցարական Lonza Group AG-ի հետ:

կիսվել նյութով -