05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունն ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Moderna-ն առաջին ընկերությունն է ԱՄՆ-ում, որ մարդկանց վրա պատվաստանյութ է փորձարկել: Ընկերությունը մտադիր է այս ամիս սկսել նմուշի փորձարկումները:
Ավելի վաղ ընկերությունն արտադրության ծավալի մեծացման մասին համաձայնագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ, ինչպես նաև 10-ամյա համագործակցության պայմանագիր՝ շվեյցարական Lonza Group AG-ի հետ: