304 դիտում, 2020.07.09 21:51

Խոշոր վթար՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա 5 տուժած

Խոշոր վթար՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա 5 տուժած

Այսօր` ժամը 14.50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին, տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում իրար են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում են Արցախի Ոստիկանությունից:

Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենայի, վազանց կատարելու նպատակով, հանդիպակաց երթևեկելի մաս դուրս գալը:

Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ։

Ֆոտոշարք

կիսվել նյութով -