308 դիտում, 2020.07.09 21:47

Գավառից եւ Վարդենիսից Հայոց բանակ մեկնեցին նորակոչիկների հերթական խմբերը

Գավառից եւ Վարդենիսից Հայոց բանակ մեկնեցին նորակոչիկների հերթական խմբերը

Հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Վարդենիսի եւ Գավառի տարածքային բաժանմունքներում անցկացվեց 2020 թվականի ամառային զորակոչի 3-րդ փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին նորակոչիկների հերթական խմբերը:

Ինչպես տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, արտակարգ դրությամբ պայմանավորված` զորակոչն ընթացավ առանց մարդկային կուտակումների` պահպանելով սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային կանոնները: «Հուլիսի 9-ին բանակ մեկնած զինակոչիկների վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, կենտրոնական հավաքակայանում: ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այս տարի վիճակահանությունը զինակոչիկների ծնողների համար ավելի մատչելի է դարձել: Նրանք այդ գործընթացին կարող են հետեւել զինվորական կոմիսարիատի տարածքային բաժանմունքներում, առցանց հեռարձակման միջոցով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ մարզի տարածքներում զորակոչի ընթացքին հետեւում են Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ»,-ներկայացրել է Տիգրան Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան

կիսվել նյութով -