386 դիտում, 2020.07.09 22:03

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են ամրացնել ներկայությունը Սև ծովում

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են ամրացնել ներկայությունը Սև ծովում

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովում հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ուժեղացնելու շուրջ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել են Սև ծովում անվտանգության մակարդակի վատթարացումը՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ընդայնելու համատեքստում:

Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել զորքերի և միջոցների ներկայությունը ցամաքում, ծովում և օդում սևծովյան տարածաշրջանի շրջանակում:

կիսվել նյութով -