402 դիտում, 2020.07.09 20:58

Անկախ հանձնաժողովը կուսումնասիրի ԱՀԿ-ի արձագանքը կորոնավիրուսի համավարակին

Անկախ հանձնաժողովը կուսումնասիրի ԱՀԿ-ի արձագանքը կորոնավիրուսի համավարակին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է անկախ հանձնաժողով ստեղծելու մասին, որը  COVID-19-ը պանդեմիայի աշխարհի արձագանքը գնահատելու համար է: Այս մասին հաղորդում է Who.int-ը։

Ելույթ ունենալով ԱՀԿ-ի անդամ պետությունների առջեւ՝ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ խմբի համանախագահները կլինեն Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարկը եւ Լիբերիայի նախկին նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը:

Գործելով ինքնուրույն՝ նրանք կընտրեն խմբի մյուս անդամներին, ինչպես նաև անկախ քարտուղարության անդամներին՝ աջակցելու համար։

կիսվել նյութով -