344 դիտում, 2020.07.09 20:18

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու նոր խորհրդական ունի:

Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով), իսկ ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական:

կիսվել նյութով -