09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Գնահատման և թեստավորման կենտրոնը ինտերնետ կապի խափանման պատճառով չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
«Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Դրանք մինչև օրվա ավարտը հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը: Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաև համացանցում»,-գրել է Գրիգորյանն ու հայցել դիմորդների ու նրանց ծնողների ներողամտությունը՝ իրենցից անկախ պատճառով անհարմարությունների համար:
Հայաստանում «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննություններն անցկացվել են հուլիսի 6-ին: