կարևոր
1515 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-09 17:25

«Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով

«Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասպաահը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Թեստավորվելուց հետո դրական պատասխան է ստացել դարպասպաահ Վարդան Շահատունին: Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ ունեն բարձր ջերմություն։ 

Հուլիսի 8-ին «Լոռի»-ի ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։