Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ ԱՄՆ տարածքում օտարերկրյա ուսանողների գտնվելու արգելքի պատճառով. տեղեկացնում է Pars today-ը:
Սպիտակ տունը որոշում է կայացրել, որ օտարերկրյա ուսանողները, որոնք սովորում են ամերիկյան բուհերում, կզրկվեն ուսանողական վիզաներից, եթե հաջորդ ուսումնական տարում սովորեն միայն առցանց ձևաչափով: Դատական հայցում ԱՄՆ կառավարության որոշումը դիտարկվում է, որպես գործոն, որն անտանելի իրավիճակ է ստեղծում ուսանողների կրթության շարունակման համար:
Թարմփի վարչակազմը պնդում է, որ դպրոցներում ու համալսարաններում այս աշնանը հեռակա ուսուցում լինի, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3 միլիոնից, ավելի քան 134 հազար մարդ մահացել է:
Բուհերի հայցում նաև ընդգծվում են խնդիրները, որոնց բախվելու են ուսանողները, քանի որ ոչ բոլորն են կարող տեղափոխվել համալսարանները, որոնք առաջարկում են հեռակա ուսուցում: Բացի դրանից` բազմաթիվ ուսանողների` հայրենիք վերադառնալը` առցանց ձևաչափով ուսումը շարունակելու համար, թանկ հաճույք է կամ նույնիսկ` վտանգավոր:
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում ուսանում են ավելի քան մեկ միլիոն օտարերկրացի ուսանողներ: