05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն անվտանգության նկատառումներով որոշել Է ինքնամեկուսացվել կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Հանցն իրեն նորմալ Է զգում: Նա մեկուսացման մեջ կմնա մինչեւ որ պատրաստ լինեն կորոնավիրուսի նրա անալիզները:
The Times of Israel թերթը հաղորդում Է, որ Երուսաղեմի եւ ժառանգության գործերի նախարար Րաֆի Պերեցը նույնպես ինքնամեկուսացվել Է այն բանից հետո, երբ իր խորհրդականներից մեկի մոտ հաստատվել Է COVID-19 վարակը: Մոտ ժամանակներս Պերեցը կորոնավիրուսի թեստ կհանձնի: Իսրայելում դժվարին իրադրություն Է ստեղծվել կորոնավիրուսի պատճառով: Գարնանը, երբ աշխարհում կորոնավիրուսով վարակումների բարձրակետն Էր, այս երկրում իրադրությունն այնքան Էլ օրհասական չԷր, ինչպես բազմաթիվ երկրներում:
Իսրայելի ղեկավարությունն արագորեն կարանտին սահմանեց մոտավորապես մեկ ամսով, եւ այդ պատճառով այս երկրում հաջողվեց խուսափել մյուս պետությունների համեմատությամբ բարձր թվերից: Կորոնավիրուսի հետ կապված արգելքներն սկսել են երկրում չեղարկել մայիսի վերջից, բայց վերջին շաբաթներին վարակվածների թիվն սկսել Է արագորեն աճել, ուստի իշխանությունները որոշում են ընդունել կրկին սահմանափակումներ մտցնելու մասին:
Համավարակի սկզբից ի վեր Իսրայելում հայտնաբերել Է ավելի քան 32,7 հազար վարակված, վերջին օրերին երկրում օրական հաստատվում Է մոտավորապես հազար նոր դեպք։