19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Չինաստանը եւ Հնդկաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ, ինչպես նաեւ՝ զինվորական հրամանատարների հանդիպում: Այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում է РИА Новости-ն։
«Հնդկական եւ չինական կողմերը կաջակցեն երկխոսությանը եւ շփումներին զինվորական ու դիվանագիտական կապուղիներով, այդ թվում նաեւ զորքերի հրամանատարների մակարդակով բանակցություններին ու սահմանային հարցերի շուրջ կոնսուլտացիաներին»,-հայտարարել է Չժաո Լիցզյանը:
Թե երբ կկայանան բանակցությունները, նա չի ճշտել: Նա հույս է հայտնել, որ հնդկական կողմը կընդառաջի եւ գործնականում կկատարի այն փոխհամաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջեւ՝ միատեղ աջակցելու իրադրության մեղմացմանը սահմանային տարածաշրջանում:
«Ներկայում իրադրությունը հնդկա-չինական սահմանի վրա կայուն է, շարունակում է մեղմանալ»,-հավելել է չինացի դիվանագետը:
Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ առկա է վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում լեռնատարածքի հատվածի, ինչպես նաեւ Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետրի պատկանելության շուրջ: Փաստական հսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում է երկրների միջեւ սահմանին, անցնում է Լադակխի տարածաշրջանով:
1962 թվականին այդ վեճը վերաճել է սահմանային պատերազմի: 1993 եւ 1996 թվականներին ՉԺՀ-ն եւ Չինաստանը համաձայնագիր են ստորագրել վիճելի շրջաններում խաղաղություն պահպանելու վերաբերյալ: Իրադրության սրումը տարածաշրջանում սկսվել է դեռեւս մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճի շրջանում: Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը հունիսի 15-ի երեկոյան սկսեցին Լադակխում ուժերի ամրացումը: Նյու Դելիի պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով հնդկական կողմից զոհվել է 20 զինվոր: Չինական կողմից զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել։