24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հարցումներին։
Ներկայացնում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության արձագանքը․
«Ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։
Այցերի մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իրազեկվել է Հայաստանի կառավարության միջոցով և, ներկա գտնվելով պատվիրակություններին դիամավորելիս, դեսպանությունը վերջիններիս Հայաստանում գտնվելու ընթացքում մշտապես կապի մեջ է եղել նրանց հետ։
Ի պատասխան ՀՀ Կառավարության խնդրանքի, Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում բուժանձնակազմերին, որոնք շատ սեղմ ժամկետներում համաձայնեցին գալ Հայաստան` խորհուրդներով աջակցելու իրենց հայ գործընկերներին»