324 դիտում, 2020.07.09 12:40

Ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակն ընդլայնվեց

Ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակն ընդլայնվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթը ԱԺ հուլիսի 9-ի նիստում ստացավ  85 «կողմ» ձայն:

Գործող կարգավորումներով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ հատկացնել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին, եթե այդ աշխատողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Միաժամանակ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին վերապահվում է նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք:

Փաթեթով լուծում է տրվում նաև անցումային շրջանի խնդիրներին: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

կիսվել նյութով -