կարևոր
1728 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-09 13:14

Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետեւանքով տուժել են 19 ոստիկան եւ 17 ցուցարար

Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետեւանքով տուժել են 19 ոստիկան եւ 17 ցուցարար

Առնվազն 19 ոստիկան եւ 17 ցուցարար են տուժել գիշերային անկարգությունների հետեւանքով, որոնք Բելգրադում ծայր են առել կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճը վերսկսվելու պատճառով սանիտարական միջոցների խստացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում: Այդ մասին հուլիսի 9-ին հայտնել է շտապ օգնության կլինիկայի բժիշկ Իվանա Ստեֆանովիչը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բժշկի խոսքով՝ բողոքների վայրում հերթապահել է 12 բժշկական անձնակազմ: «Վնասվածքներ են ստացել 19 ոստիկան եւ 17 ցուցարար, ծանր վնասվածքներ չկան»,- հայտարարել է Ստեֆանովիչը: Ավելի վաղ իրավապահ մարմինների աշխատակիցները ցրել են բողոքի ցույցը Բելգրադում Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (խորհրդարանի) շենքի մոտ: Սկզբում ակցիան անցել է խաղաղ, սակայն ավելի ուշ խմբեր կազմած երիտասարդներրն սկսել են ոստիկանների ուղղությամբ շշեր եւ ծխագլանիկներ նետել:

Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազի արկերով: Բելգրադում անկարգությունները շարունակվել են երկրորդ երեկոն անընդմեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Բելգրադի ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը, հուլիսի լույս 8-ի գիշերը վիրավորվել են 43 ոստիկան եւ 17 ցուցարաար, բերման է ենթարկվել 23 մարդ, այրվել Է հինգ ոստիկանական ավտոմոբիլ: