284 դիտում, 2020.07.09 12:06

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը: Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայներով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից օրինագծերի փաթեթի վերաբերյալ առարկություններ և առաջարկներ չեն ներկայացվել:

Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ:

Նախագծերի նպատակն է` օրենքներում կատարված փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները` ստեղծելով Տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:

Օրինագծով ակնկալվում է հստակեցնել գործող օրենքների մի շարք դրույթներ` համապատասխանեցնելով դրանք նոր ընդունված օրենքներին, ապահովելով ՀՀ օրենսդրության որոշակիությունը և հստակությունը:

կիսվել նյութով -