30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը: Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայներով:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից օրինագծերի փաթեթի վերաբերյալ առարկություններ և առաջարկներ չեն ներկայացվել:
Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ:
Նախագծերի նպատակն է` օրենքներում կատարված փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները` ստեղծելով Տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:
Օրինագծով ակնկալվում է հստակեցնել գործող օրենքների մի շարք դրույթներ` համապատասխանեցնելով դրանք նոր ընդունված օրենքներին, ապահովելով ՀՀ օրենսդրության որոշակիությունը և հստակությունը: