374 դիտում, 2020.07.09 11:40

Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5  նոր դեպք, ևս 3 մարդ ապաքինվել է վարակից: Այս մասին տեղեկացնում ենք երկրի կառավարության ներկայացրած տվյալներից:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 968 դեպք, վարակվածներից  844-ն առողջացել է, 15-ը` մահացել:

3903 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 202 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 12 172 181 է, մահացել է 552 164 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

կիսվել նյութով -