կարևոր
1399 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-09 13:45

Ռուս զինվորականները հայտնել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք նախապատրաստելու մասին

Ռուս զինվորականները հայտնել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք նախապատրաստելու մասին

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները սադրանքներ են պլանավորում Իդլիբի մի քանի բնակավայրերում: Այդ մասին ճեպազրույցում հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար դերծովակալ Ալեքսանդր Շչերբեցկին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ ահաբեկիչները մտադիր են Դամասկոսին մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ: Նա նշել է, որ զինյալները պատրաստել են ոչ պակաս, քան 15 ինքնաշեն պայթուցիչ սարքեր, որոնք հանդերձված են անհայտ թունավոր նյութով: Դրանք ստեղծել են Սարմադա քաղաքի լաբորատորիայում: