252 դիտում, 2020.07.09 11:28

Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը մոտեցել Է ամբողջ անցյալ ֆինանսական տարվա ցուցանիշին

Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը մոտեցել Է ամբողջ անցյալ ֆինանսական տարվա ցուցանիշին

Անցած ամսին Միացյալ Նահանգների բյուջեի պակասուրդը գրեթե հավասար է եղել ամբողջ անցյալ ֆինանսական տարվա ցուցանիշին: Դա հետեւում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բուջետային վարչության՝ հուլիսի 8-ին տարածած տվյալներից: Հրապարակված զեկույցի համաձայն՝ հունիսին Միացյալ Նահանգների դաշնային բյուջեի պակասուրդը հասել է 863 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ որում անցյալ տարվա հունիսին այն կազմել է սոսկ 8 միլիարդ դոլար, իսկ ամբողջ 2019 ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում ավարտվել է սեպտեմբերի վերջին) բյուջեի պակասուրդը կազմել է 984 միլիարդ դոլար: «Այդ ավելացումը կապված է 2020 թվականին համավարակի հարուցած տնտեսական անկման, ինչպես նաեւ այն պատասխան միջոցների հետ, որոնք դաշնային կառավարությունը ձեռնարկել է դրա ֆոնին: (…) 2020 ֆինանսական տարվա առաջին ինն ամսում դաշնային բյուջեի պակասուրդը կազմել է 2,7 տրիլիոն դոլար, (…) ինչը 2 տրիլիոն դոլարով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված պակասուրդից»,- նշված է փաստաթղթում: Ըստ որում ֆինանսական տարվա սկզբից դաշնային բյուջե մուտքերի ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել Է 13 տոկոսով, իսկ ծախսերն աճել են գրեթե 50 տոկոսով:

ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները մարտ ամսից շուրջ 3 տրիլիոն դոլար են ներարկել ամերիկյան տնտեսություն նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի շրջանում տնտեսական աճի խթանման արտակարգ միջոցների մի քանի փաթեթների շրջանակներում:

կիսվել նյութով -