298 դիտում, 2020.07.09 11:13

Վրաստանը թույլ կտա բոլոր երկրների գործարարների մուտքը երկիր

Վրաստանը թույլ կտա բոլոր երկրների գործարարների մուտքը երկիր

Վրաստանում տնտեսական գործունեությունը հեշտացնելու համար բոլոր երկրներից գործնական այցերն իրականացվելու են առանց խոչընդոտների. այս մասին հայտարարել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:

Վրաստանն աստիճանաբար իր սահմանները բացում է միջազգային ուղևորափոխադրումների առջև, և արդեն հայտնի է, որ առաջինը երկիր մուտք կգործեն գործարարները:

Սահմանը հատելուց հետո, օտարերկրյա գործարարները կամ պետք է վճարեն 14 օր կարանտինում գտնվելու համար, կամ կորոնավիրուսների համար թեստ անցնեն յուրաքանչյուր 72 ժամը մեկ՝ իրենց հաշվին:

Կառավարությունը կարծում է, որ դա կօգնի հյուրանոցային ոլորտին, որն այժմ անկում է ապրում: Նշվում է, որ կարանտինի գները և COVID-19 թեստերի գները ընդունելի կլինեն:

Վճարովի կարանտինը և վճարովի թեստերը չեն տարածվի Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի այն քաղաքացիների վրա, որոնց հետ Վրաստանը բացում է սահմանները առանց որևէ պայմանի:

Էլեկտրոնային հարցաթերթիկի ձևերը, որոնք պետք է նախապես լրացվեն ԵՄ այդ հինգ երկրների քաղաքացիների կողմից, և բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են աշխատանքային այցով ժամանել Վրաստան, հասանելի կլինեն կառավարության կայքում։

Իր հերթին, Վրաստանի քաղաքացիները, ցանկացած նպատակով ԵՄ երկրներ այցելելուց հետո, հայրենիք վերադառնալուց հետո անցնելու են պարտադիր երկշաբաթյա կարանտին:

կիսվել նյութով -