256 դիտում, 2020.07.09 11:06

Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստը

Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 21 հարց է, որից 17-ը չզեկուցվող, 4-ը զեկուցող են։

Օրակարգում ներառված են Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։

կիսվել նյութով -