344 դիտում, 2020.07.09 10:15

Հետաքրքիր տեղեկություններ «Երկիր մեդիայից»

Հետաքրքիր տեղեկություններ «Երկիր մեդիայից»

Yerkirmedia.am-ը Ձեզ է ներկայացնում 4 հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ.

  1. Հին Ռուսաստանում առևտրականը, որը չէր վերադարձնում պարտքը ժամանակին, վտարյալ էր դառնում:

  2. Ատամի էմալը մարդու օրգանիզմի կողմից արտադրվող ամենաամուր հյուսվածքն է։

  3. Դեռահասներն այնքան քնի կարիք ունեն, որքան և երեխաները` օրական 10 ժամ, իսկ միջին տարիքի մարդուն բավական է 8 ժամը, ծերերին՝ 6 ժամը: Քնի մասին եղած այս և շատ այլ տեղեկություների մեծ մասը գիտնականներն իմացել են վերջին 25 տարվա ընթացքում:

  4. Տղամարդիկ ավելի հեշտությամբ կարող են մանր տառերը կարդալ, քան կանայք։ Բայց կանայք էլ ավելի լավ են լսում։

կիսվել նյութով -