300 դիտում, 2020.07.08 23:55

Շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում hուլիսի 9-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հուլիսի 9-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Գիշերը կդիտվի +22, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +29 աստիճան տաքություն։          

կիսվել նյութով -