Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՍԴ երեք դատավորի եւ նախագահի՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը:
Նշենք, որ Ազգային ժողովում սահամանադրության փոփոխությունների ընդունումից հետո Հրայր Թովմասյանը եւ Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, պնդում են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել ու պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել:
«ՍԴ դատավորները նաեւ խնդրել էին ՄԻԵԴ-ին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ: Սա նշանակում էր, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով եւ իր դիրքորոշումը կներկայացնի առաջիկա օրերի: Հայաստանի կառավարությունը միջանկյալ միջոցի կիրառումը անընդունելի է համարում եւ ներկայացնելու է դատավորների փաստարկների դեմ իր առարկումները»,- ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Իսկ մինչ այդ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը հարցաշար է ուղարկել, որին պատասխանելու վերջնաժամկետը կիրակի էր լրացել: