350 դիտում, 2020.07.08 22:17

Առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ. Վիվա-ՄՏՍ

Առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ. Վիվա-ՄՏՍ

Բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ: Այս մասին ասվում է Վիվա-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում։

«Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է Վիվա-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը»,- նշվում է Վիվա-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

կիսվել նյութով -