276 դիտում, 2020.07.08 21:37

Արցախի նախագահը սոցիալական բնույթի հարցեր է քննարկել պահեստազորի սպաների հետ

Արցախի նախագահը սոցիալական բնույթի հարցեր է քննարկել պահեստազորի սպաների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը նշել է, որ հայրենիքը բարձր է գնահատում նրանց մատուցած ծառայությունները, և կառավարությունը գործադրելու է բոլոր միջոցները նրանց ունեցած սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար: Նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերանները Արցախի և ՀՀ բուժհաստատություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան: Իսկ մինչև 2023թ. ՊԲ բնակարանային հերթացուցակում գտնվողներն ապահովվելու են բնակարաններով: Անդրադառնալով թոշակի անցնելուց հետո աշխատանք ունենալու խնդրին՝ նախագահը նշել է, որ այդ ուղղությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ մասնավոր ոլորտում նրանց համար հնարավորություններ ստեղծելու առումով:

Արայիկ Հարությունյանը ողջունել է նաև ներկաների կողմից հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությունը, որը զբաղվելու է պահեստազորի սպաների խնդիրներով:

կիսվել նյութով -